ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
15.09.2020 | 00:42

...թե ու­սու­ցիչ­նե­րը, դպ­րո­ցի տնօ­րեն­նե­րը խիստ զայ­րա­ցած են ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թ­յան ու­ղե­ցույ­ցի պար­տադ­րանք­նե­րից, շատ լավ հաս­կա­նա­լով, որ դրանք տեղ-տեղ աբ­սուր­դի են հաս­նում, բայց չեն հա­մար­ձակ­վում այդ մա­սին բարձ­րա­ձայ­նել։ Սա դեռ ամ­բող­ջը չէ, նրանք այլ վա­խեր էլ ու­նեին։ ՈՒ­սու­ցիչ­նե­րը ե­րեկ ամ­բողջ օ­րը ծնող­նե­րին մեկ-մեկխնդ­րել են ե­րե­խա­նե­րի հետ ա­ռանց դի­մա­կի ի­րենց նկար­նե­րը չտա­րա­ծել հա­մա­ցան­ցով, ո­րով­հետև, ա­սում են, նա­խա­րա­րու­թ­յու­նը քրք­րում են Ֆեյս­բու­քը, ու վայն ե­կել է տա­րել, ե­թե հան­կարծ «բռ­նեց­նեն». պատժ­վե­լու է ոչ միայն ու­սու­ցի­չը, այլև` տնօ­րե­նը։

Դիտվել է՝ 33081

Մեկնաբանություններ